Վերջին շրջանում չենք հանդիպել, կուտակվել են բազմաթիվ հարցեր. Պուտինը՝ Փաշինյանին

Օգոստոսի 31-ին Չինաստանում տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։Այս մասին տեղեկացնում է Կրեմլի հաղորդագրությունը։

Բացման խոսքում Պուտինը նշել է․
«Պարոն Փաշինյան, շատ ուրախ եմ Ձեզ տեսնել և քննարկելու հնարավորություն ունենալ այսօրվա և վաղվա միջոցառումների շրջանակում։ Վերջին շրջանում չենք հանդիպել, կուտակվել են բազմաթիվ հարցեր՝ երկկողմ, տարածաշրջանային և միջազգային։ Հուսով եմ, որ մեր հանդիպումն ավանդույթի համաձայն կլինի արդյունավետ և բովանդակալից»։

Ի պատասխան Փաշինյանը ընդգծել է․
«Շատ ուրախ եմ կրկին Ձեզ տեսնել։ Միշտ հաճելի է շփվել և քննարկել։ Մեր օրակարգը մշտապես շատ հագեցած է, և վստահ եմ՝ այսօրվանը ևս բացառություն չի լինի։ Ես բարձր եմ գնահատում մեր ձևավորված գործընկերությունն ու ակտիվ երկխոսությունը թե՛ անձնական մակարդակում, թե՛ մեր եղբայրական երկրների միջև»։