Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ՝ քննարկելով Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ամրապնդման և ռուսական հրթիռային հարվածների մասին վաղ նախազգուշացման հարցերը։
Զելենսկու խոսքով՝ քննարկվել է երեք առաջնահերթություն՝ բալիստիկ հրթիռների որսման միջոցների տրամադրումը, ռուսական հրթիռային հարվածների մասին վաղ նախազգուշացման համակարգը, ինչպես նաև Starlink-ի և Starshield-ի աշխատանքի վերականգնումը։
«Բալիստիկ հրթիռների որսիչներն անհրաժեշտ են մարդկային կյանքեր պաշտպանելու համար, իսկ հարվածների մասին վաղ նախազգուշացումը կենսական նշանակություն ունի»,- նշել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահն ընդգծել է, որ Կիևի դիվանագիտական ջանքերն ուղղված են պատերազմի ավարտին և մարդկային զոհերի կանխմանը։
Կողմերը պայմանավորվել են առաջիկայում կրկին կապ հաստատել՝ իրավիճակի վերաբերյալ նոր տեղեկություններ փոխանակելու համար։



















