Արարատ Միրզոյանը կմեկնի Թունիս մասնակցելու Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի աշխատանքներին 

Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի 43-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով նոյեմբերի 16-ից ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Թունիս: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Այցի շրջանակներում նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ գործընկերների հետ: