Եթե Հայրիկյանը չճանաչի «նարկոմաններին» Լրագիր

Եթե Հայրիկյանը չճանաչի «նարկոմաններին» Լրագիր
Եթե Հայրիկյանը չճանաչի «նարկոմաններին» Լրագիր

Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը չի բացառում, որ Ազգային անվտանգության ծառայությունը «պատահական նարկոմանների» է ձերբակալել:

«Պարույր Հայրիկյանը տեսել է հանցագործին, որը հարձակվել է իր վրա և կրակել: Եթե նա հաստատեց, որ հանցագործներից գոնե մեկին ճանաչում է, կնշանակի, որ ոչ պատահական մարդկանց չեն ձերբակալել: Եթե չճանաչի, այդ դեպքում մենք բոլոր հիմքերն ունենք արձանագրելու, որ Ազգային անվտանգության ծառայությունը պատահական ինչ-որ նարկոմանի է ձերբակալել` դրանով իսկ փորձելով բացառել Պարույր Հայրիկյանի հնարավոր դիմումը Սահմանադրական դատարան` ընտրությունների հետաձգման հարցով»,- Lragir.am-ի հետ զրույցում ասաց նա:

Քաղաքագետը նշում է, որ եթե իրական հանցագործները ձերբակալված չլինեն, հնարավոր է, որ նրա դեմ մահափորձը կրկնվի:

Անդրադռանալով Պարույր Հայրիկյանի` ընտրությունները երկարաձգելու պահանջով ՍԴ չդիմելու նախկին որոշմանը, Հմայակ Հովյաննիսյանը նշեց, որ նախագահի թեկնածուի ներկայացրած հիմնավորումները համոզիչ չէին: Իսկ նրա այդ որոշման իրական ապատճառն, ըստ քաղաքագետի, այն էր, որ ընդառաջ է գնացել իշխանության ներկայացուցիչների հորդորներին:

Ստեղծված պայմաններում ընտրություների հետաձգումը երկու շաբաթով, ըստ Հմայակ Հովհաննիսյանի, կարող է նպաստավոր լինել Րաֆֆի Հովհաննիսյանի համար: «Ինչո՞ւ, որովհետև այդ դեպքում ընտրությունները կնշանակվեն մարտի 1-ից հետո, իսկ մարտի 1-ին լրանում է ողբերգական իրադարձությունների 5-րդ տարելիցը: Եթե ընտրություններն անցկացվեն փետրվարի 18-ին, ապա ասոցացվում են Սերժ Սարգսյանի անցած ճանապարհի հետ, որովհետև ղարաբաղյան շարժման 25-ամյակն է լրանում հենց այդ ժամանակահատվածում: Իսկ եթե երկու շաբաթով հետաձգվեն, դրանից կարող է շահել Րաֆֆի Հովհաննիսյանը, քանի որ միակ պառլամենտական ուժը, որ այն ժամանակ ներկայացված էր խորհրդարանում և իր դիրքորոշումը հակադրեց իշխող ուժին խորհրդարանի պատերի ներսում, դա Ժառանգությունն էր»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչո՞ւ Պարույր Հայրիկայնը փոխեց իր որոշումը և չբացառեց, որ կդիմի ՍԴ, ըստ քաղաքագետի այն էր, որ նա վախեցավ հասարակության արձագանքից: Հմայակ Հովհաննիսյանը նկատում է, որ Պարույր Հայրիկյանը հասկացավ, որ իր` ՍԴ չդիմելու որոշումը, մեղմ ասած, հասարակության ոգևորությունը չառաջացրեց: Կարդալ ավելին