Փրկարարները մարել են Արշալույս գյուղում բռնկված հրդեհը․ ԱԻՆ

Օգոստոսի 15-ին, ժամը 10:31-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արշալույս գյուղում այրվում է տուն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 15-րդ փողոցում գտնվող տներից մեկի մոտակա ավտոտնակի (մոտ 100 քմ) տանիքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:49-ին, մարվել՝ 10։59-ին։ Մասամբ այրվել են ավտոտնակի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 15 քմ)։