ՀԱԿ-ը հանձնաժողովի իր տեղերը ծախել է ՀՀԿ-ին ու ԲՀԿ-ի՞ն

ՀԱԿ-ը հանձնաժողովի իր տեղերը ծախել է ՀՀԿ-ին ու ԲՀԿ-ի՞ն
ՀԱԿ-ը հանձնաժողովի իր տեղերը ծախել է ՀՀԿ-ին ու ԲՀԿ-ի՞ն

Այսօր նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի՝ Արտաշատի նախընտրական շտաբում ուշագրավ տեղեկատվություն տրամադրեցին: Ինչպես հայտնի է՝ Հայ ազգային կոնգրեսը տեղամասային ընտրական հանձնաժողովներում ունի իր տեղերը, որոնք ստացել է 5 տարի ժամկետով:

Այս ընտրություններին Կոնգրեսը իր հանձնաժողովի տեղերը ինչ-ինչ պատճառներով տրամադրել է Հանրապետականներին ու ԲՀԿ-ին: Այդ մասին Հրանտ Բագրատյանին պատմում էր շտաբի պատասխանատու Հենրիկ Ավագյանը (լուսանկարում): Վերջինս Aravot.am-ին տրամադրեց մի ցուցակ՝ ՀԱԿ-ի հանձնաժողովի անդամների: Լուսանկարում այն անունների դիմաց, որտեղ հարցական նշան է դրված, պարզել են, որ ԲՀԿ կամ ՀՀԿ-ական է: Նշենք, որ Հրանտ Բագրատյանի թիմակիցները աշխատել են խորհրդարանական ընտրություններին Կոնգրեսի համար եւ յուրայիններին, հանձնաժողովներում իրենց տեղերը, անդամներին շատ լավ ճանաչում են: Նրանք նախկինում ՀԱԿ-ի ներկայացուցիչներն են եղել՝ հանձնաժողովում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Aravot.am