Ազգային ժողովի ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը 53 կողմ ձայնով ընտրվել է ԱԺ փոխնախագահ։
Վարդևանյանի ընտրության համար անհրաժեշտ 53 ձայնը միայն ընդդիմության ուժերով ապահովել հնարավոր չէր, ուստի վճռորոշ էին նաև ՔՊ-ի ձայները։ Ավելի վաղ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը լրագրողներին ասել էր․ «Պարտադրանք չէ, դա որոշում է, խմբակցության որոշումն է։ Անձը ի՞նչ կարևոր է, երբ խմբակցությունն ունի որոշում՝ բավարար չափով ձայներ ապահովելու։ 53 ձայն է պետք ընտրվելու համար, ուստի սպասվում է 13 ձայն»։
Խորհրդարանի մյուս երկու փոխնախագահներն են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչներ Հայկ Կոնջորյանն ու Վահագն Ալեքսանյանը։ Օրենքով փոխնախագահներից մեկի պաշտոնը վերապահված է ընդդիմությանը։



















