Փրկարար ծառայությունում կորոնավիրուսով վարակման մեկ դեպք է գրանցվել

Ներկայումս փրկարար ծառայությունում կորոնավիրուսով վարակման մեկ դեպք է գրանցվել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 27-ին մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին փրկարար ծառայության տնօրեն Վրեժ Գաբրիելյանը։

«Երևանի փրկարարական ջոկատներից մեկում ունենք վարակակիր, ով մեկուսացված է, գտնվում է բուժման փուլում»,- ասաց Գաբրիելյանը։

Նա հավելեց, որ փրկարարի հետ շփում ունեցած ևս 11 անձ մեկուսացվել են ԱԻՆ կառույցներից մեկում և գտնվում են բժիշկների ամենօրյա հսկողության տակ։

Փրկարար ծառայության տնօրենը ընդգծեց, որ կորոնավիրուսի դեմ պայքարում ՓԾ առաջնային խնդիրն է լինել մարտունակ և կարողանալ արդյունավետ արձագանքել բոլոր կանչերին։

«Ամենօրյա աշխատանք է տարվում մեր նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումներում, որպեսզի առաջին հերթին կարողանանք մեր աշխատակիցների անվտանգությունը ապահովել՝ անհատական պաշտպանիչ միջոցներով, հորդորներով, Առողջապահության նախարարության ցուցումներով և այլն»,- ասաց Գաբրիելյանը։