Հիմնանորոգվում է Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 20,9 կմ հատվածը

ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Մ-14, Մ-4-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 20,9 կմ հատվածը (կմ39+400 – կմ60+300)։ Միջպետական ճանապարհը միմյանց է կապում #Ճամբարակը, #Վարդենիսը, #Շորժան։

Շինաշխատանքների շրջանակներում կատարվում է հիմքի սառը վերամշակում՝ ցեմենտի ավելացումով, մեկնարկել են ասֆալտապատման աշխատանքները։

Տեղադրվելու է 10 սմ հաստությամբ ասֆալտբետոնե ծածկ, (ստորին շերտ՝ 6 սմ խոշորահատիկ ասֆալտ, վերին շերտ՝ 4 սմ մանրահատիկ ասֆալտ)։ Ճանապարհի հիմնանորոգման ընթացքում նախատեսված է նաև 8 երկաթբետոնե խողովակի նորոգում, 2 հատվածում՝ նոր մետաղական խողովակների տեղադրում, 15663 գծամետր արգելափակոցների, ազդանշանային պոլիմետրային սյուների (924 հատ), ճանապարհային նշանների (141 հատ) տեղադրում։ Ծրագրի շրջանակներում նախատեսված է 12 կամրջի նորոգում, կիրականացվեն նաև այլ աշխատանքներ։

Կապալառու կազմակերպությունն է «ԱԱԲ պրոեկտ» ՍՊԸ-ն։

Հիմնանորոգումը կավարտվի 2021թ. աշնանը։

Այդ մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։