Դադիվանքին որևէ վտանգ չի սպառնում․ Մայր Աթոռ

Դադիվանքին որևէ վտանգ չի սպառնում։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է Մայր Աթոռի մամլո դիվանի պատասխանատու Վահրամ Քահանա Մելիքյանը։

«Այսու իրազեկում եմ, որ Դադիվանքն արդեն գտնվում է ռուս խաղաղապահների հսկողության ներքո և նրան որևէ վտանգ չի սպառնում: Ներկայիս վանքում կան մի քանի եկեղեցականներ, որոնք շարունակելու են սրբավայրում մատուցել իրենց աստվածպաշտությունը և կանոնավոր իրականացնել արարողությունները», -գրել է նա: