Ադրբեջանցիներն այս գիշեր 200-ից ավելի կայք են կոտրել. Մարտիրոսյան 

Այս գիշեր ադրբեջանցի հաքերները 200-ից  ավելի հայկական կայքեր են կոտրել։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ նշելով, որ կոտրել են այդ թվում Արցախի ֆինանսների նախարարության, Գյումրիի համայնքապետարանի, Հարավկովկասյան երկաթուղու կայքերը: