Մաքսային իրավախախտման 311 դեպք՝ 6 ամսում

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը 2021-ի հունվար-հունիս ամիսների ընթացքում տարված աշխատանքների, այդ թվում` իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և մաքսային հսկողության հետ կապված գործառույթների արդյունքում արձանագրվել է մաքսային իրավախախտման 311 դեպք:

Հաշվետու ժամանակահատվածում հայտնաբերվել և ապօրինի շրջանառությունից դուրս է բերվել 446 կգ «հերոին», 1 կգ α-PVP, 0.4 կգ «մարիխուանա», 0․3 կգ «մեթամֆետամին», 0.3 կգ «մեֆեդրոն», 0․3 կգ «հաշիշ», մոտ 60 գրամ «կոկաին» տեսակների թմրամիջոցներ: