Հատատ Թրամփը չի. Նոբելյան խաղաղության մրցանակը շնորհվել է վենեսուելացի Մարիա Կորինա Մաչադոյին

Նոբելյան կոմիտեն հայտարարել է, որ 2025 թ. խաղաղության մրցանակը շնորհվել է վենեսուելացի քաղաքական գործիչ Մարիա Կորինա Մաչադոյին՝ «Վենեսուելայի ժողովրդի ժողովրդավարական իրավունքները առաջ մղելու և դիկտատուրայից դեպի ժողովրդավարություն անցման արդար ու խաղաղ գործընթացի համար մղած անդադար պայքարի» համար։

Մաչադոն 2012 թ․ եղել է Վենեսուելայի նախագահի թեկնածու և 2014 թ․ ընդդիմադիր ցույցերի առանցքային դեմքերից մեկը՝ ընդդեմ Նիկոլաս Մադուրոյի կառավարության։

Այս տարի մրցանակի համար առաջադրվել էր 338 անձ և կազմակերպություն, սակայն վերջին շաբաթներին գլխավոր հարցն էր՝ արդյո՞ք այն կհանձնվի Դոնալդ Թրամփին։ ԱՄՆ նախկին նախագահը բազմիցս հայտարարել էր, թե «արժանի է մրցանակին», քանի որ «ավարտել է յոթ պատերազմ» և որ մրցանակ չստանալը «նվաստացում կլինի ԱՄՆ-ի համար»։ Նորվեգական մամուլի տեղեկություններով՝ Օսլոյում մտավախություններ կային Վաշինգտոնի հնարավոր արձագանքի պատճառով։

Մի քանի օր առաջ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ պատրաստ է Թրամփին առաջադրել Նոբելյան խաղաղության մրցանակի համար։ Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Յուրի Ուշակովն էլ նշել էր, որ Մոսկվան ևս կաջակցեր նման որոշմանը։

Նոբելյան կոմիտեն, սակայն, որոշումը կայացրել էր արդեն հոկտեմբերի 6-ին՝ ընդգծելով, որ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև կնքված համաձայնությունը «ամբողջովին կապ չունի» 2025 թ․ մրցանակի դափնեկրի ընտրության հետ։