Ոստիկանների կողմից բռնության ենթարկված աղջիկը կհարցաքննվի ոտքի կանգնելուց հետո․ Սաքունց

Ոստիկանների կողմից բռնության ենթարկված աղջիկը կհարցաքննվի ոտքի կանգնելուց հետո․ Սաքունց
Ոստիկանների կողմից բռնության ենթարկված աղջիկը կհարցաքննվի ոտքի կանգնելուց հետո․ Սաքունց

Ստեփանավանի բնակչուհի Ա․Բ․֊ն, ով հայտնել էր Վանաձորի ոստիկանության Տարոնի բաժնի աշխատակիցների կողմից բռնությունների և հոգեբանական ճնշումների ենթարկվելու մասին, այս պահին անկողնային վիճակում է։ Այս մասին Epress.am-ին հայտնել է Հելսինկյան քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։ Ավելի վաղ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայտնել էր, որ ոստիկանների ճնշումներից ու նվաստացումներից հետո աղջիկը 16 հատ դեղահաբ է կուլ տվել՝ […]

Ստեփանավանի բնակչուհի Ա․Բ․֊ն, ով հայտնել էր Վանաձորի ոստիկանության Տարոնի բաժնի աշխատակիցների կողմից բռնությունների և հոգեբանական ճնշումների ենթարկվելու մասին, այս պահին անկողնային վիճակում է։ Այս մասին Epress.am-ին հայտնել է Հելսինկյան քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։

Ավելի վաղ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայտնել էր, որ ոստիկանների ճնշումներից ու նվաստացումներից հետո աղջիկը 16 հատ դեղահաբ է կուլ տվել՝ ինքնասպանություն կատարելու նպատակով, սակայն բժիշկների ցույց տված օգնության արդյունքում կենդանի է մնացել:

Արթուր Սաքունցի խոսքով՝ մայրը աղջկան տարել է բուժզննման նաև նրա ունեցած շնչառական հիվանդության համար: Թեև կենդանի է մնացել, աղջիկը դեղահաբերի ազդեցության տակ է և մի ամբողջ օր քնած է անցկացրել:

Իրավապաշտպան կազմակերպությունը դեպքի առնչությամբ դիմում էր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին և ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանին՝ պահանջելով Ա. Բ.-ի նկատմամբ արժանապատվությունը նվաստացնելու, հոգեբանական ճնշումների և բռնությունների ենթարկելու, ազատությունից անօրինական զրկելու, վերջինիս ինքնասպանության հասցնելու փաստերի հիմքով հարուցել քրեական գործ և միջոցներ ձեռնարկել մեղավորներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

Արթուր Սաքունցի խոսքով՝ ՀՔԾ աշխատակիցներն արդեն դիմել են աղջկա ընտանիքին: Մայրն ասել է, որ նա դեռ ի վիճակի չէ ցուցմունք տալ, սակայն ոտքի կանգնելուց հետո անպայման կանի դա։ Իրավապաշտպանը նշել է, որ ՀՔԾ-ում ցուցմունք է տալու նաև աղջկա հայրը, ով պահվել է Ոստիկանությունում որպես պատանդ, և մայրը, ով տեղյակ է աղջկա ստացած վնասվածքներից: Այն բանից հետո, երբ աղջիկը ճանաչվի տուժող և քրեական գործ հարուցվի, իրավապաշտպանական կազմակերպությունը կներգրավվի որպես տուժողի ներկայացուցիչ:

Աղբյուրը՝ www.epress.am