Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 32.8 հա տարածքում բռնկված հրդեհները

Փետրվարի 15-ից 19-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 19 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Արարատի մարզի Արտաշատ քաղաքում՝ 1500 քմ, Մասիս քաղաքում՝ 3000 քմ, Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում՝ 1500 քմ, Լեռնագոգ գյուղում՝ 1.5 հա, Գրիբոյեդով գյուղում՝ 3000 քմ, Բաղրամյան գյուղում՝ 1000 քմ, Քարակերտ գյուղում՝ 5 հա,

Լոռու մարզի Վանաձոր քաղաքում՝ 2 հա, Թումանյան քաղաքում՝ 2 հա, Գուգարք գյուղում՝ 400 քմ, Մեծավան-Ձորամուտ ավտոճանապարհին՝ 18 հա, Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում՝ 1.4 հա, Կապան քաղաքում՝ 1.5 հա, Տավուշի մարզի Բերդ քաղաքում՝ 3000 քմ, Չինարի գյուղում՝ 500 քմ: Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 32.8 հա։