«Ոչինչ չի ստիպի մեզ երբևէ հանձնվել». Էմանուել Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է․ «Ոչինչ չի ստիպի մեզ երբևէ հանձնվել: Ազատություն, մենք գնահատում ենք այն, հավասարությունը՝ երաշխավորում, եղբայրությունը՝ ապրում ինտենսիվորեն:

Մեր պատմությունը պայքար է բռնատիրության և ֆանատիզմի դեմ: Մենք շարունակելու ենք: Մենք հարգում ենք հոգու բոլոր տարբերությունները աշխարհում:

Մենք չենք ընդունում ատելության խոսքը և պաշտպանում ենք ողջամիտ բանավեճը: Մենք շարունակելու ենք: Մենք միշտ կանգնելու ենք մարդկային արժանապատվության և մարդկային արժեքների կողքին»

Մակրոնն այս հայտարարությունն արել է Ֆրանսիայում անջատողականության դեմ պայքարի վերաբերյալ իր ելույթից հետո։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ին Ֆրանսիայի մետրոյի կայարաններից մեկում «Ալլահին աքբար» ճիչով դանակով զինված մի երիտասարդ հարձակվել է ուսուցչի վրա ու գլխատել նրան։ Պատճառը, ինչպես պարզվել է տեղի ունեցած ողբերգությունից հետո, դասերից մեկի ժամանակ ուսուցչի ցուցադրած Մուհամեդ մարգարեի ծաղրանկարներն են եղել։

Միջադեպից հետո Մակրոնը սկսել է դեմ հանդես գալ իսլամական անջատողականությանը և առաջարկել իսլամն «ազատել արտաքին ազդեցությունից և ուժեղացնել վերահսկողությունը մզկիթների ֆինանսավորման վրա»: