ԿԳՄՍ նախարարն իր տեղակալի ձերբակալության մասին խոսելիս հորդորեց չխախտել անմեղության կանխավարկածը

ԿԳՄՍ նախարարն իր տեղակալի ձերբակալության մասին խոսելիս հորդորեց չխախտել անմեղության կանխավարկածը
ԿԳՄՍ նախարարն իր տեղակալի ձերբակալության մասին խոսելիս հորդորեց չխախտել անմեղության կանխավարկածը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն իր տեղակալ Գևորգ Լոռեցյանի ձերբակալության մասին խոսելիս հորդորեց չխախտել անմեղության կանխավարկածը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Հարությունյանն ասաց դեկտեմբերի 5-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:

«Ես արդեն մեկնաբանել եմ, դրանից ավելի այս պահին չեմ կարող ասել: Պետք է սահմանափակվենք ԱԱԾ-ի տարածած հայտարարությամբ, որովհետև նախ մեկ օր է ընդամենը անցել փաստերը ներկայացնելուց հետո, երկրորդը՝ կա անմեղության կանխավարկած: Բայց, միևնույն ժամանակ, մենք հավատարիմ ենք մեր հանձնառությանը, որ ցանկացած դեպքում, անկախ նրանից, թե տվյալ պաշտոնյան ով է, պետք է պատասխանատվություններ լինեն»,-ասաց Հարությունյանը:

Նախարարը նշեց, որ ինքը սույն քրեական գործով չի հարցաքննվել: