ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը գրել է.
«Այսօր ցնցող այց ունեցանք Ռինդ գյուղ՝ Զորահ գինու ․․․ արվեստանոց, ես կասեի։ Զորիկ Ղարիբյանի ու իր տիկնոջ Երազի հետ ընկղմվեցինք իրենց գինու տեսիլքի մեջ։
Անգնահատելի երախտիք ունեն Հայաստանի գինեգործության կայացման և գինու համաշխարհային քարտեզի վրա Հայաստանի հեղինակավոր դիրքը մեխելու գործում։
Հուսով եմ, որ կկարողանանք օգնել իրենց վերականգնել կարասագործության վեցհազարամյա ավանդույթը Հայաստանում»։