Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը անցավ 2 մլն-ը․ Վարակվածների թվով առաջինն ԱՄՆ-ն է

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը 2 մլն 312,069 է, մահացել է 158,885, առողջացել՝ 591,278-ը։

Կորոնավիրուսով վարակվածության առումով ԱՄՆ-ն շարունակում է մնալ առաջատար դիրքերում․ Worldometers-ի տվյալներով, ԱՄՆ-ում  գրանցվել է 728,293 վարակակիր, 38,244 մահ։ Ընդհանուր առմամբ ԱՄՆ-ում առողջացել է 63,955 մարդ։

Հաջորդը Իսպանիան է՝ կորոնավիրուսի հաստատված 191,726 դեպքերով, մահերն Իսպանիայում եղել են 20,043-ը։ Առողջացել է 74,797 մարդ։

Իտալիան եզրափակում է կորոնավիրուսով ամենաշատը վարակված երկրների եռյակը․ այստեղ հաստատված դեպքերը 175,925-ն են, մահվան դեպքերը ավելի են, քան Իսպանիայում՝ 23,227։ Իտալիայում առողջացածները ևս ավելի քիչ են, քան Իսպանիայում՝ 44,927։