Կորեայի ձորում մեքենան սահել է ձորակը. վարորդը հոսպիտալացվել է

Նոյեմբերի 10-ին, ժամը 09։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ «Կորեայի ձոր» կոչվող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ֆ․ Ղ․, ծնված 1965 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 200 մ սահել դեպի ձորակը:

Փրկարաները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնությանը․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։