ԱԺ-ն չընտրեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ

ՀՀ ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ չընտրեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ:

Քվեարկության արդյունքներով՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջադրված Տաթևիկ Բարսեղյանի օգտին փակ գաղտնի քվեարկությամբ կողմ էր քվեարկել 66 պատգամավոր, դեմ՝ 6:

Նիստը նախագահող ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ այսպիսով որոշումը չի ընդունվել:

Հիշեցնենք, որ առաջադրված թեկնածուն ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանի կինն էր: