Հիմնանորոգվում է Երանոսից մինչև Լիճք ճանապարհահատված

Հիմնանորոգվում է Մ10‚ Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի Երանոսից մինչև Լիճք հատվածը։

Աշխատանքները մեկնարկել են հուլիսին‚ ավարտը նախատեսված է մեկնարկից 180 օրվա ընթացքում։

7 կմ երկարությամբ ճանապարհահատվածին կապալառու կազմակերպությունը` «ԱԱԲ Պրոեկտ» ՍՊԸ-ն‚ կկատարի հողային աշխատանքներ, կամրջի, ջրահեռացման համակարգերի նորոգում, անվտանգության տարրերի իրականացում, ասֆալտբետոնե ծածկի տեղադրում և գծանշում։

Աշխատանքների պայմանագրային արժեքը 637 միլիոն 500 հազար դրամ է։ Վերջին անգամ ճանապարհահատվածը հիմնանորոգվել է մոտ 20 տարի առաջ։

Այս մասին հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։