Ամուլսարի հարցով վերջանական որոշում դեռևս չկա. Վլադիմիր Կարապետյան

Ամուլսարի հարցով վերջանական որոշում դեռևս չկա. Վլադիմիր Կարապետյան
Ամուլսարի հարցով վերջանական որոշում դեռևս չկա. Վլադիմիր Կարապետյան

Ամուլսարի հանքավայրի շահագործման հարցով վերջանական որոշում դեռևս չկա:Այդ մասին լրագրողների հետ զրույցում նշեց վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր կարապետյանը՝ ավելացնելով, որ հստակ չի կարող ասել, թե որոնք կլինեն հետագա գործողությունները այս ուղղությամբ:

«Այդ հարցով քննարկումները շարունակվում են: Առաջիկայում պատկան մարմինները կանդրադառնան հարցին: Վարչապետի հանձնարարությամբ Շրջակա միջավայրի նախարարությունը պատրաստել է իրենց մոտեցումները նոր ՇՄԱԳ-ի վերաբերյալ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Կարապետյանը:

Դիտարկմանը, որ հաղորդագրությունից հայտնի չէ՝  նոր ՇՄԱԳ-ի կարիք կա՞, թե՞ ոչ, Կարապետյանն ասաց. «Պատճառն այն է, որ վերջնական որոշում և վերջնական պատկերացում չկա: Երբ քննարկումները լինեն վերջնական, մենք այդ մասին կհայտարարենք»: