Արզնի համայնքին պատկանող տեսախցիկները վնասած անձը տվել է խոստովանական բացատրություն

Հեղինակ MediaLab

Մարտի 9-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքում հաղորդում էր ստացվել, որ մարտի 7-ի ժամը 10.00-ից մարտի 9-ի ժամը 11.00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը վնասել է Արզնի համայնքին պատկանող տեսանկարահանող երկու սարք:

Ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում մարտի 9-ին, ժամը 13.30-ին, բաժանմունք բերման է ենթարկվել Արզնի գյուղի 40-ամյա մի բնակիչ, որը տվել է խոստովանական բացատրություն:

Դեպքի հանգամանքները և պատճառված վնասի չափը պարզվում են:
Կատարվում է քննություն։