Իրանական Մինաբ քաղաքի աղջիկների տարրական դպրոցը դիտավորյալ է թիրախավորվել. «Ալ Ջազիրա»

Ամերիկացի և իսրայելցի պաշտոնյաները հայտարարել են, որ տեղյակ չեն եղել, որ ռմբակոծվող շենքը եղել է դպրոց: Հրեա այլ պաշտոնյաներ նշել են, որ ռմբակոծված տարածքը եղել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմակայանի մաս:

Ալ Ջազիրա-ն, սակայն, այլ բան է հրապարակել: Հետաքննությունը պարզել է, որ այդ դպրոցը նախկինում է եղել Հեղափոխականների կորպուսի մաս և առնվազն 10 տարի առաջ հանվել է կորպուսի հաշվեկշռից ու վերածվել աղջիկների տարրական դպրոցի:

Հետաքննությունը իրականացվել է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի կողմից:

Փետրվարի 28-ին՝ երբ Իսրայելն և Միացյալ Նահանգներն սկսեցին ռազմական գործողությունները Իրանի դեմ, հրթիռային հարվածներ հասցվել են նաև դպրոցներից մեկին՝ Մինաբի «Shajareh Tayyebeh» աղջիկների տարրական դպրոցին։ Երեքշաբթի հրապարակված հետաքննության համաձայն դա եղել է ուղիղ հարված՝ դպրոցի վրա, որը հանգեցրել է մեծ թվով զոհերի, այդ թվում՝ երեխաների մահվան։ Այս մասին գրում է Al Jazeera-ի թվային հետաքննությունների բաժինը՝ վերլուծելով բազմամյա արբանյակային լուսանկարներ, սոցիալական տեսագրություններ և պաշտոնական աղբյուրների տվյալներ։

Հետաքննությունն արձանագրում է, որ ամբողջությամբ տարբերակված է դպրոցը և այն տեղակայված է եղել առանձին, ոչ ռազմական տարածքում, սակայն այնուամենայնիվ հարձակման է ենթարկվել՝ երբ երեխաները դասաժամին էին։ Իրանի իշխանությունները զոհերի թիվը գնահատում են մոտ 165 մարդ, որոնց մեծ մասը փոքր տարիքի աղջիկներ են, և առնվազն 95 վիրավորների մասին է հաղորդվում։

Միևնույն ժամանակ ԱՄՆ ու Իսրայելի պաշտոնատար անձինք հայտարարել են, որ իրենք չեն ունեցել տեղեկություններ այն մասին, որ հարվածը դպրոցին է ուղղված եղել, և հրաժարվել են կամ հայտարարված չեն բռնել պատասխանատվություն այդ գործողության համար։

«Ալ Ջազիրա»-ի հետաքննությունը դրանում առանձնացնում է իրանական իշխանությունների և բաց աղբյուրների վարկածները, որոնք ճանաչում են տվյալ դպրոցի քաղաքացիական կարգավիճակը՝ անկախ նրանից, թե ուսուցիչների կամ աշակերտների ծնողները կապված են եղել ռազմական մարմինների հետ։