Հայաստանը չի մասնակցում Ղրղըզստանում մեկնարկած ՀԱՊԿ-ի զորավարժություններին

Հայաստանը չի մասնակցում հոկտեմբերի 6-ին Ղրղըզստանում մեկնարկած ՀԱՊԿ-ի զորավարժություններին։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ Ղրղըզստանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից։

 «Անխախտ եղբայրություն» կոչվող զորավարժությունները անցկացվում են Ղրղըզստանի հյուսիսում գտնվող Բալիկչի քաղաքի մոտ։

ՀԱՊԿ անդամ մյուս հինգ երկրների մասնակցությամբ զորավարժությունները տևելու են մեկ շաբաթ: