ՃՈ-ն տեղեկացնում է երթևեկության կազմակերպման փոփոխությունների մասին

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Մ-15՝ Բալահովիտ-Մասիս միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 6+800 հատվածի կամրջի վերանորոգման աշխատանքների հետ կապված, ինչի ընթացքում կապամոնտաժվի նշված կամուրջը, 2020 թվականի օգոստոսի 23-ից Բալահովիտ-Մասիս և Երևան-Ձորաղբյուր ավտոճանապարհների հատման հատվածում երթևեկությունը կկազմակերպվի կից ներկայացված շրջանցման սխեմայի համաձայն։

Երևան-Սևան և Երևան-Գառնի ավտոճանապարհներով երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդներին հորդորում ենք առանց խիստ անհրաժեշտության մուտք չգործել Մ-15 ավտոճանապարհի նշված հատվածը և այն շրջանցել նախապես։

Տրանսպորտային միջոցների երթևեկության թողունակությունը մեծացնելու նպատակով Երևան քաղաքի Շինարարների փողոց-Էստոնական փողոց-Առաքելյան փողոց խաչմերուկում 2020 թվականի օգոստոսի 23-ին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Փոփոխության արդյունքում Առաքելյան փողոցի դեպի Շինարարների փողոց երթևեկելի ուղղության՝ խաչմերուկին հարակից 40 մետր հատվածում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը և միաժամանակ Առաքելյան փողոցի նշված հատվածում մոտ 1,0 մետրի չափով դեպի կանգառն արգելված հատված կտեղափոխվի հանդիպակաց երթևեկության հոսքերը բաժանող առանցքային գծանշումը: