ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով՝ մարտի 21-ից մինչև մայիսի 31-ը ներառյալ անասնահամաճարակային մշտադիտարկում կիրականացվի Հայաստանում գործող բոլոր սպանդանոցներում:
Տեսչական մարմնից հայտնում են, որ մշտադիտարկումը կանցկացվի հետևյալ հարցերի շրջանակներում`
սպանդանոցներ մորթի բերվող գյուղատնտեսական կենդանիներին ուղեկցող Ձև N 1 անասնաբուժական վկայականի առկայությունը (տրվում է անասնաբույժի կողմից ի վկայություն, որ կենդանին առողջ է),
կենդանական ծագման մթերքի և հումքի պահման համար սառցախցիկներով ապահովվածությունն ու դրանց սանիտարահիգիենիկ վիճակը,
սպանդանոցի տարածքի սանիտարահիգիենիկ վիճակը:
Մշտադիտարկման արդյունքները կհրապարակվեն: