Ինչի՞ հետ է կապված Գեւորգ Դանիելյանի պաշտոնանկությունը

Ինչի՞ հետ է կապված Գեւորգ Դանիելյանի պաշտոնանկությունը
Ինչի՞ հետ է կապված Գեւորգ Դանիելյանի պաշտոնանկությունը

Մինչ լրատվամիջոցներում առաջ են քաշվում տարբեր վարկածներ, դեռեւս անորոշ է մնում Գեւորգ Դանիելյանի պաշտնանկության բուն պատճառը:
Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 8-ի աշխատանքից ազատել է Դանիելյանին` «աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու պատճառով »` պաշտոնական հիմնավորմամբ:
Դեկտեմբերի 9-ին կայացած կառավարության նիստին վարչապետ Տիգրան Սարգսյանը անդրադառնալով Դանիելյանի պաշտոնանկությանը, հայտարարել է, թե «մենք ձեզ հետ միասին պետք է մեծ կարևորություն տանք էթիկայի կանոնների պահպանմանը, բոլոր գերատեսչություններում պաշտոնատար անձանց պահվածքին » ։

«Հարկադիր կատարման ծառայության ղեկավարը թույլ է տվել էթիկայի կանոնների լուրջ խախտում։ Արդարադատության նախարարին հանձնարարվել է հրապարակային պատժել ծառայության պետին իր պահվածքի համար։ Արդարադատության նախարարը հանձնարարականը չի կատարել։ Կարծում եմ՝ դա անթույլատրելի է։ Կհամաձայնեք, որ պաշտոնատար անձանց պահվածքը, նամանավանդ ենթակաների հետ, ունի էական նշանակություն»,- նշել է Տիգրան Սարգսյանը։

Տիգրան Սարգսյանն ասել է, թե պետք է խստապահանջ լինել ենթակաների նկատմամբ՝ անթույլատրելի համարելով այնպիսի պահվածքը, որն ուղղակի խաթարում է հանրության՝ մեր նկատմամբ ունեցած վստահությունը։

Այդ առումով Դանիելյանի պաշտոնանկությունը տարօրինակ է երեւում, քանի որ դեկտեմբերի 8-ին ԱՆախարարության կայքում տեղադրված վերջին լուրի համաձայն, Դանիելյանի վերջին հրամանը հենց ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանին էր առնչվում:

Ըստ այդմ, Գեւորգ Դանիելյանի Թիվ 234-Ա հրամանով ՀՀ ԱՆ ԴԱՀԿ գլխավոր հարկադիր կատարող Մ.Պողոսյանի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ: Դանիելյանի մեկ այլ` Թիվ 34-Ա հրամանով, անվավեր է ճանաչվել ՀՀ ԱՆ ԴԱ գլխավոր հարկադիր կատարող Մ.Պողոսկյանիր թիվ 716 հրամանը:

 

© Medialab.am