Դրախտիկ-Շորժա ավտոճանապարհին մեքենան գլորվել է ձորը․ կան տուժածներ

Հեղինակ MediaLab

Օգոստոսի 21-ին, ժամը 00։29-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Դրախտիկ-Շորժա ավտոճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ։

Հերթապահության վայրից դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Պարզվել է, որ Ճամբարակ-Շորժա ավտոճանապարհի մոտ 17-րդ կմ-ին «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, գլորվել ձորը (մոտ 20 մ) և բախվել ծառին:

Փրկարարները Հարութ Մ․-ին (ծնված 1998 թ․), Մարտին Ա․-ին (ծնված 1998 թ․) և Նարեկ Մ․-ին (ծնված 1997 թ․) դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Քաղաքացիները հոսպիտալացվել են Ճամբարակի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։