Նոր սահմանափակումներ եւ տուգանքներ. Խստացվում է ծխելու դեմ պայքարը. «Հայկական Ժամանակ»

Նոր սահմանափակումներ եւ տուգանքներ. Խստացվում է ծխելու դեմ պայքարը. «Հայկական Ժամանակ»
Նոր սահմանափակումներ եւ տուգանքներ. Խստացվում է ծխելու դեմ պայքարը. «Հայկական Ժամանակ»

Առողջապահության նախարարությունը ծխելու դեմ պայքարի նոր օրինագիծ է մշակել:

«Հայկական Ժամանակ»-ի փոխանցմամբ, նախագծով մի շարք սահմանափակումներ ու արգելքներ են նախատեսվում, առաջարկվում է ծանրացնել տուգանքները:

Նոր օրենքի ընդունումից հետո ծխելն արգելված կլինի փակ եւ կիսափակ հանրային տարածքներում, այդ թվում՝ շքամուտքերում, աշխատանքային տարածքներում՝ անկախ սեփականության ձեւից, բուժհաստատություններում, ուսումնական հաստատություններում, մանկապատանեկան մարզական կազմակերպությունների տարածքներում, երեխաների համար նախատեսված խաղահրապարակներում եւ խաղային պուրակներում, պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների տարածքներում (բացառությամբ այն հուշարձանների, որոնք համարվում են բնակելի տներ), բնության հատուկ պահպանվող տարածքներում, հասարակական տրանսպորտի կանգառների ծածկերի տակ, hյուրանոցային տնտեսության օբյեկտների տարածքներում եւ այլն:

18 տարին չլրացած անձանց ծխախոտային արտադրատեսակներ վաճառել չի թույլատրվի, ու եթե վաճառողի մոտ կասկածներ առաջանան գնորդի տարիքի վերաբերյալ, ապա նա իրավունք կունենա պահանջել անձը հաստատող փաստաթուղթ, իսկ դա չներկայացվելու դեպքում չվաճառել տվյալ ապրանքը: Նոր օրենքով չի թույլատրվի ծխախոտային արտադրատեսակները վաճառել զեղչված գներով կամ առանձին գլանակներով, անվճար ներառել սպառողական որեւէ փաթեթում եւ այլն: Գովազդի բոլոր ձեւերը նույնպես անթույլատրելի կլինեն: