Լուսագյուղի համայնքապետին զենքի գործադրմամբ առևանգելու մեջ կասկածվողն ազատ է արձակվել. Փաստինֆո

Արմավիրի մարզի Լուսագյուղ համայնքի ղեկավարին բռնություն գործադրելու սպառնալիքով և զենքի գործադրմամբ առևանգելու, ինչպես նաև ապօրինի կերպով զենք պահելու մեջ կասկածվող քաղաքացին ազատ է արձակվել։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ պաշտպան Ժորա Համբարձումյանից։ 

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է պաշտպանի բողոքը, որով զենքի գործադրմամբ առևանգելու և ապօրինի կերպով զենք պահելու մեջ կասկածվող քաղաքացու ձերբակալումը ճանաչվել է ոչ իրավաչափ։ Նույն որոշմամբ մերժվել է նաև քննիչի միջնորդությունը՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։ Պաշտպանի խոսքով՝ վարույթն իրականացնող մարմինը հիմնավոր կասկածի կապակցությամբ վերացական և ենթադրյալ դատողություններ է արել։

Մանրամասները՝ այստեղ