Ֆրանսիայի դեսպանատունը մերժում է կոմայի մեջ գտնվող աղջկա ծնողներին. «Առավոտ»

Ֆրանսիայի դեսպանատունը մերժում է կոմայի մեջ գտնվող աղջկա ծնողներին. «Առավոտ»
Ֆրանսիայի դեսպանատունը մերժում է կոմայի մեջ գտնվող աղջկա ծնողներին. «Առավոտ»

«Առավոտ»-15 օր է՝ ընտանիքը սթրեսի ու ապրումների մեջ է, քանի որ չի կարողանում մուտքի արտոնագիր ստանալ, որպեսզի հասնի կրիտիկական վիճակում գտնվող աղջկան: 

Տարբեր առիթներով ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան վստահեցնում է, որ Հայաստանի եւ Եվրամիության միջեւ ստորագրված համաձայնագրով եվրոպական երկրների մուտքի արտոնագրի տրամադրման գործընթացը կոնկրետ քաղաքացիների համար հեշտացվել է, պարզեցվել է մուտքի արտոնագրի համար դիմելու կապակցությամբ հիմնավորող փաստաթղթերի ներկայացման գործընթացը եւ այլն:

Այդ արտոնյալ խմբերի մեջ մտնում են նաեւ առողջության հետ կապված հարցեր ունեցող ՀՀ քաղաքացիները: Սակայն ինչպես օրերս Հայաստանում գործող Ֆրանսիայի դեսպանատունն է վարվել Ղազանչյանների ընտանիքի հետ՝ ոչ միայն պատվիրակության ղեկավարի խոսքերն է ի չիք դարձնում, այլեւ բարոյականության, խղճի ու ընդհանրապես տրամաբանության մեջ չի տեղավորվում:

15 օր է՝ Մարիետա Ղազանչյանի դուստրը՝ Ռուզաննա Գրիգորյան-Խաչատրյանը, Ֆրանսիայի կլինիկաներից մեկում կոմայի մեջ պառկած է, գիտակցության չի գալիս, չի խոսում: Այդքան օր է՝ ֆրանսիացի բժիշկները օր ու գիշեր պայքարում են երիտասարդ աղջկա կյանքի համար: Նրան կոմայից հանելու համար բժիշկներն ամեն հնարավոր միջոցի դիմում են, անգամ երեք ամսական երեխային են ամեն օր մոր մոտ բերում, լացացնում, որ գոնե երեխայի ձայնից մոր գիտակցությունը վերականգնվի: Ռուզաննային Ստրասբուրգի հիվանդանոց են տեղափոխել ուշագնաց վիճակում, արհեստական շնչառության ապարատով եւ այդ օրվանից ուշքի չի գալիս:

Կլինիկայի պրոֆեսորը Ռուզաննայի ամուսնուն փոխանցել է, որ պետք է շտապ Ֆրանսիա ժամանեն Ռուզաննայի ծնողները, քանի որ իրենց պրակտիկայում բազմաթիվ այդպիսի դեպքեր են եղել, երբ ծնողների ներկայությունից, խոսքերից ու հիվանդի հետ զրուցելուց մարդիկ կոմայից դուրս են եկել: Ռուզաննայի դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 6-ին: Նոյեմբերի 9-ին Ֆրանսիայի հիվանդանոցից պրոֆեսորը զանգահարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն՝ տեղեկացնելով, որ ծնողները պետք է աղջկա կողքին լինեն: Պրոֆեսորը ֆաքսով դեսպանատանն է ներկայացրել նաեւ Ռուզաննայի ախտորոշումը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2014/11/24/518480/