Ֆրանսիայի Սենատը քննարկում է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու բանաձևի նախագիծը

Ֆրանսիայի Սենատը քննարկում է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանող բանաձևի նախագիծը:Այն հեղինակել են Սենատի վեց անդամներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` փաստաթուղթը կոչ է անում Ադրբեջանին դուրս բերել զորքերը Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից, ինչպես նաև վերադարձնել ռազմագերիներին և այլ պահվող անձանց: