Վայոց Ձոր. վարելահողերը քչացել են, այծերի քանակը նվազել է

Հայաստանում վարելահողերի նպատակային օգտագործման մարզային ցուցանիշը ամենացածրը Վայոց Ձորի մարզում է՝ 27.8 տոկոս: Այդ մասին հայտարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Վայոց Ձորի մարզ կատարած աշխատանքային այցի ժամանակ:

«Անհրաժեշտ է լրջորեն մտածել կարևոր այս ցուցանիշների բարելավման և վիճակը կայունացնող քայլեր ձեռնարկելու մասին»,- ասել է նա:

Նախարարին անհանգստացրել է նաեւ այն, որ Վայոց ձորում նախորդ տարվա համեմատությամբ շուրջ 300 գլխով նվազել է այծերի գլխաքանակը, այն դեպքում երբ այծաբուծական մթերքների պահանջարկը մեծանում է հանրապետությունում: