«Շտապ գյուղատնտեսական օգնություն» ապրիլի 8-ից

Այս տարի էլ նախորդ տարվա պես ապրիլի 8-ից ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում գործելու է «Շտապ գյուղատնտեսական օգնություն» ծառայությունը գյուղացիներին խորհդրատվություն ապահովելու համար:
Հերթապահությունն իրականցվելու է ամեն օր, իսկ գյուղացիները կարող են իրենց հուզող հարցերը ուղղել՝ զանգելով (010) 54-19-68 հեռախոսահամարով:

 

Հերթապահ ծառայության աշխատակիցները «Մեդիալաբին» հաղորդեցին, որ գնալու են բոլոր զանգերի հետքերով, ինչպես նախորդ տարի է եղել: Հիշեցնենք, որ նախորդ տարի թեժ գիծը ստացել է 1800-ից ավելի զանգ: