Իրավիճակն այս պահին Արցախում բավականին հանգիստ է, վերահսկելի, մարտական գործողություններն ամբողջովին դադարեցված են, հատուկենտ կրակոցներ են լինում: Շատ լուրջ լռություն է տիրում: Այդ մասին տեղեկացրեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
«Շատ արագ տեղակայվում են ՌԴ խաղաղարար ուժերը: Տեղակայումն իրականացվում է Հայաստանից` Գորիսով, Լաչինով դեպի Ստեափաներտ, որից հետո արդեն խաղաղարար ուժերը կտեղակայվեն ԼՂ-ի սահմանների և շփման գծի երկայնքով», -նշեց Տոնոյանը: