Վերելակը ոչ թե ընկել է, այս սովորականից մի փոքր ավելի արագ իջել

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է.

«Վերելակ չի ընկել.

Նախնական տեղեկություններով Դավթաշեն 3-րդ թաղամասի շենքերից մեկի վերելակը 3-րդ հարկից ոչ թե ընկել է, այս սովորականից մի փոքր ավելի արագ իջել է առաջին հարկ։ Պատճառը ամենայն հավանականությամբ, հոսանքի տատանումն է։ 

Ներսում գտնվող քաղաքացին ԱԻՆ փրկարարաների օգնությամբ դուրս է բերվել։ Նա չի տուժել։ ԱԻՆ-ից ստացած տեղեկատվության համաձայն, վերելակը տեխնիկական խնդիրներ չունի»: