ԱՄՆ-ում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 77 հազարից ավելի դեպք

Ամերիկայի Միացյալ Նահանգներում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 77 հազար 878 նոր դեպք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետևանքով մահացած անձանց թիվն ավելացել է ևս 913-ով:

Կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը Միացյալ Նահանգներում 32 մլն 73 հազար 250 է, առողջացել է 24 մլն 626 հազար 855 հոգի, մահացել՝ 577 հազար 203 մարդ: