Լույս է տեսել «Աստղաֆիզիկա» հանդեսի 2021թ-ի առաջին համարը

Առաջին համարում տեղ են գտել ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանի հեղինակների 2 հոդված՝ «Աստղառաջացման տիրույթներով գալակտիկաների տարածական սպեկտրադիտություն։

SBS1539+597-ի ուսումնասիրություն» (էջ 8-19), հեղինակներ՝ Հակոբյան Ս.Ա., Դոդոնով Ս.Ն., Մոիսեև Ա.Վ. և «Պարբերական փոփոխականների ուսումնասիրություն Catalina և LINEAR տվյալների շտեմարանների հիման վրա» (էջ 20-32), հեղինակներ՝ Գիգոյան Կ.Ս., Կոստանդյան Գ.Ռ., Գիգոյան Կ.Կ., Սարկիսյան Ա., Մեֆթահ Մ., Ռասել Դ., Զամկոչյան Ֆ., Ռահմատուլաևա Ֆ.Դ., Պարոնյան Գ.Մ.։

«Աստղաֆիզիկա»-ն` որպես ԽՍՀՄ համամիութենական ամսագիր, հիմնադրվել է 1965թ-ին ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի կողմից: Այն կարճ ժամանակում դարձել է աստղաֆիզիկայի բնագավառի ամենահայտնի հանդեսներից մեկը: Հանդեսի խմբագրական կոլեգիայի անդամները եղել են հայտնի գիտնականներ:

Ներկայումս այն հանդիսանում է ՀՀ ԳԱԱ ամսագիր, հրատարակվում է ռուսերեն (Астрофизика), այնուհետև թարգմանվում և վերահրատարակվում է անգլերեն Springer-ի կողմից (Astrophysics)։ Գլխավոր խմբագիրն է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Նիկողոսյանը:

Այս մասին հայտնում է Բյուրականի աստղադիտարանը։