ԿԸՀ-ն բավարարել է Գորիսի համայնքապետին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել է Գորիս համայնքի ղեկավար, «Հայաստան» դաշինքից պատգամավորի թեկնածու Առուշ Առուշանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու դատախազության միջնորդությունները։ Այս մասին «Ֆեյսբուք»- իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

«Որոշումը կուղարկվի ՀՀ ՀՔԾ՝ դրանից ածանցվող՝ մեղադրանքի առաջադրման և այլ դատավարական գործողությունները կատարելու»,- գրել է Աբրահամյանը: