Աճել են ԱՀ քաղաքացիների դեմ կիրառվող խարդխաության ճանապարհով գումար շորթելու ձևերը․ Ոստիկանություն

ԱՀ ոստիկանությունից հայտնում են․

ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունն իրազեկում է, որ վերջին շրջանում աճել է ԱՀ քաղաքացիների դեմ կիրառվող խարդխաության ճանապարհով գումար շորթելու ձևերը: Հանցագործներն անծանոթ հեռախոսահամարներով զանգահարում են ԱՀ քաղաքացիներին, նախ՝ վստահություն ձեռք բերում, ապա որպես կանոն թիրախավորում ՊԲ շարքերում ծառայող զինվորներին, նշելով, որ վերջիններիս շտապ գումար է անհրաժեշտ, այնուհետև խնդրում, որ գումարը առձեռն տան իրենց կողմից ուղարկված տաքսու վարորդին:

Հանցագործները «Տերմինալ» համակարգի միջոցով հափշտակված գումարին տիրանալուց հետո անջատում են հեռախոսը: Բացի այդ, վերջին օրերին համակարգչային տեխնիկայի օգնությամբ գումար շորթելու դեպքերը ևս շատացել են: Արդյունքում՝ ԱՀ բնակչությանը պատճառվում է նյութական մեծ վնաս:Տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը հորդորում է բոլոր քաղաքացիներին, չտրվել խաբկանքներին, ցուցաբերել զգոնություն, նման զանգերին արձագանքելուց հետո անհապաղ դիմեք ՏԿՀԴՊ վարչություն կամ ոստիկանության մոտակա բաժին:

Հեռ.-1-02Ոստիկանության

ՏԿՀԴՊ վարչության պետ Իգոր Օհանյան