Կորոնավիրուսի հաղթահարման նպատակով բացված հաշվեհամարի գումարն աճում է

ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ 17.03.2020թ. գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց եւ կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին այսօր՝ ապրիլի 23-ի ժամը 19:00-ի դրությամբ մուտքերը կազմել են 1 մլրդ 050 մլն 082,851.10 դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը՝ 3893։