Իշխանական քարոզչամեքենան այժմ էլ փորձում է վարկաբեկել առանց այն էլ զուսպ և ժուժկալ կյանքով ապրող ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին. Մարուքյան

Հեղինակ MediaLab

ԱԺ «Լուսավոր Հայասան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Իշխանական քարոզչամեքենան այժմ էլ փորձում է վարկաբեկել առանց այն էլ զուսպ և ժուժկալ կյանքով ապրող ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին, ինչպես նաև նրա առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ինքս ճանաչելով այդ անձանց՝ հաստատում եմ, որ նրանցից որևէ մեկը բիզնեսով չի զբաղվել երբևէ և չի զբաղվում այժմ, ավելին՝ նրանք եզակի կադրային արհեսատվարժ սպաներ են։

Մի՛ վարկաբեկեք առանց այն էլ հարվածի տակ գտնվող հայկական բանակը։ Դրանով ոչ միայն ձեր “չսիրած” գեներալներին եք վնասում, այլ նաև ՀՀ ամբողջ զինված ուժերին»։