Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 262 հազարի

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 10 հազար 598-ով՝ հասնելով 262 հազար 843-ի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ ներկայացնելով կորոնաիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալները:

Օպերատիվ շտաբի տվյալներով օրվա կտրվածքով վարակի տարածման աճը կազմում է 4,2 տոկոս, մեկ օր առաջ այդ ցուցանիշտ 4,1 տոկոս էր: Նշվում է, որ վարակվածության նոր դեպքերից 4 հազար 504-ի մոտ ախտանշաններ չեն եղել: Գրանցված նոր դեպքերից 4 հազար 748-ը Մոսկվայում է: Մայրաքաղաքում ընդհանուր առմամբ 135 հազար 464 հաստատված դեպք կա:

Ռուսաստանում վերջին մեկ օրում մահերի թիվն ավելացել է 113-ով՝ ընդհանուր թիվը դառնալով 2 հազար 418: