Երևանյան լճի մաքրման ծրագրի շրջանակում ծավալուն աշխատանք է իրականացվել եղեգների չորացման ուղղությամբ.քաղաքապետարան

Համայնքային մանկապարտեզները հաջորդ տարի կհամալրվեն ինտելեկտուալ ուսուցողական գրքերով: Երևանի քաղաքապետարանի աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ գույքագրվել են կարիքներն ու առաջարկվող նյութերի փաթեթը:

***

Երևանի քաղաքապետարանում արխիվային գործի վարումն առաջիկայում ամբողջությամբ կկազմակերպվի նոր պայմաններում: Մինչև հիմա ամբողջ արխիվը պահպանվում էր մեկ սենյակում: Փաստաթղթերի մի մասն էլ վարչություններն իրենց սենյակներում էին տեղավորում: Հաջորդ փուլով քայլեր կձեռնարկվեն արխիվի թվայնացման ուղղությամբ:

***

Քաղաքացիների զանգերին արագ արձագանքելու և բարձրացվող խնդիրներին համապատասխան ընթացք տալու նպատակով՝ Երևանի քաղաքապետարանի «Թեժ գիծ» ծառայությունում ծրագրային բարելավումներ են արվել: Ծառայության միջոցով օրական միջինը 600 զանգ է ստացվում, այսօր՝ դրանցից 400-ին միանգամից պատասխանելու հնարավորություն է ստեղծվել, մյուսներին պատասխանում են հետադարձ կապի միջոցով: Բացի այդ, ներդրվել են ինչպես օպերատորների աշխատանքի գնահատման, այնպես էլ որոշումների մասին ավտոմատ ծանուցման համակարգեր:

***

Ավարտվել են Օղակաձև զբոսայգու չորրորդ հատվածում նոր տեղադրված հուշարձանի և հարակից տարածքի արտաքին լուսավորության ցանցի կառուցման աշխատանքները:

***

Տարեկան ծրագրով ընթացքի մեջ են Աբովյան պուրակի համալիր բարեկարգման աշխատանքները: Ծրագրի շրջանակում ամբողջությամբ կարդիականացվի արտաքին լուսավորության և ոռոգման ցանցը, կտեղադրվեն նստարաններ, աղբամաններ, կտրվեն կանաչապատման նոր լուծումներ:

***

Երևանյան լճի մաքրման ծրագրի շրջանակում 2022 թ. ծավալուն աշխատանք է իրականացվել նաև եղեգների չորացման ուղղությամբ: Տարածքից 8 հա-ից ավել եղեգ է հանվել: Գալիք տարի ևս նախատեսվում են եղեգների չորացման և մաքրման աշխատանքներ իրականացնել՝ Երևան մտնող Հրազդան գետի հատվածից մինչև Երևանյան լիճ: