Ծառուկյանը հերքում է հանրաքվեի հարցով իշխանության հետ քաղաքական առևտրի մեջ մտնելու մասին լուրերը. Տեսանյութ. Factor.am

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հերքում է հանրաքվեի հարցով իշխանության հետ քաղաքական առևտրի մեջ գտնվելու մասին լուրերը։ «Նիկոլ Փաշինյանի հետ ահագին ժամանակ է՝ չենք հանդիպել։ Ի՞նչ քաղաքական առևտրի մասին է խոսքը»,- այսօր խորհրդարանում ասաց նա։

Հարցին՝ իմքայլական պատգամավոր Սասուն Միքայելյանի միջնորդությամբ էլ հանդիպում չի՞ եղել, ԲՀԿ ղեկավարն ասաց. «Ծառուկյանն այնքան փոքրացել է, որ միջնորդների կարիք ունի՞՝ Փաշինյանի հետ հանդիպելու համար։ Սասուն Միքայելյա՞նը պետք է Փաշինյանի հետ մեր միջնորդը լինի»։

Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում: