Հրավիրվել եմ ՀՔԾ․ Շարմազանով

Հանրապետական կուսակցության անդամ Էդուարդ Շարմազանովը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն։

«2.5 տարի պայքարել եմ ու պայքարելու եմ ապազգայնության ու պարտվողականության դեմ։Մեզ բռնելով չեք վախեցնելու։Այս իշխանությունը հայտնվելու է հայ ժողովրդի պատմության աղբանոցում ,ինչպես հայտնվել են Անիի Բագրատունյաց թագավորությունը հակառակորդին կտակած Հովհաննես-Սմբատն ու Կարսը թուրքին զիջողները։Հաղթանակ խոստացող,բայց պատերազմ ու պարտություն բերած պոպուլիստը պետք է ինքնակամ ու անցնցում հեռանա», -գրել է նա։