Ինչպիսին կլինի եղանակն առաջիկա օրերին

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հուլիսի 05-10-ին Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Երևան քաղաքում՝
         

Հուլիսի 05-06-ին, 10-ին  սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 07-09-ին՝ երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20մ/վրկ: 

Հանրապետության տարածքում`
           

Հուլիսի 05-06-ին,10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 07-09-ին առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 05-ի ցերեկը  կնվազի 3-5  աստիճանով։