ՔՊ-ն Միրզոյանի հետ քննարկել է Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մասին հարցեր

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն Ազգային ժողովում հանդիպել է Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ:

Քննարկվել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը:

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ: